Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բքի պատճառով 10-15 ավտոմեքենա խցանվել է

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: