Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր դատավորներ են նշանակվել

Պաշտոնական
7f386545479c43b357d4467c0d584a62

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով դատավորներ են նշանակվել: Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր: Միեւնույն ժամանակ դադարեցվել են նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները: Մխիթար Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: