Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի միգրացիոն օրենքից տուժածները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
VvXS0AauE4o

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քննություն են հանձնում Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Քննությունը բաղկացած է հինգ փուլից ՝ 4 գրավոր և 1 բանավոր։ «Ընդհանուր առմամբ դժվար չէր, այսինքն, եթե դու գոնե գիտես դպրոցի տված ռուսերենն էլ բավական է, որ գոնե կարողանաս անցնես»,-ասում է ուսուցչուհի Ժաննա Հարությունյանը, ով ընտանիքի հետ միասին պատրաստվում է մեկնել ՌԴ։ Քաղաքացիները մեկնում են բարեկեցիկ կյանքի հույսով՝ Հայաստանում պայմանները դժվար են ։ «Եվ իմ, և ամուսնուս աշխատանքի հետ կապված էնտեղ ենք տեսնում ինչ-որ բան, որ կկարողանանք երեխաների համար մի բան անենք,այսինքն` էստեղ օրեցօր գնալով վատանում է ամեն ինչ, դրա համար մտածում ենք մեկնելու մասին»,-նշում է նա։ Իսկ շինարար-ինժեներ Արտակ Կոլյանի խոսքերով՝ վերջին ժամանակաշրջանում նա աշխատում էր Սոչիում, և իր համար այնտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնել և ընտանիք պահել։ Տարեսկզբին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը ենթարկվեց փոփոխությունների։ Մասնավորապես, դյուրացվեց ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը։ Այնուհանդերձ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը փաստում է, որ դեռևս կան բազմաթիվ չհստակեցված հարցեր։ «Գործնականում ես որևիցե ակնկալիք չունեմ, որ էապես կբարելավվի մեր միգրանտների իրավիճակը Ռուսաստանում։ Նորից մնում է այդ գրանցման անհրաժեշտությունը անպայմանորեն, ու մնում է աշխատանքի իրավունքի կամ լիցենզիայի անհրաժեշտությունը»,-շեշտում է ժողովրդագիրը։ 50.000 հայաստանցիների 3-ից 5 տարով արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, ևս 150.000–ը հայտնվել է այդ երկրի սև ցուցակում։ Ստեղծված իրավիճակում ով է պաշտպանելու այդ քաղաքացիների իրավունքները։ Հարցի վերաբերյալ փաստաբան Թամարա Յայլոյանը նշում է. «Մենք մեր վարչական դատարան, իհարկե, չենք կարող մտնել Ռուսաստանի միգրացիոն կազմակերպության մերժումը բողոքարկելու համար։ Մարդը էստեղից Ռուսաստան դիմելու հնարավորությունը չունի, եթե անօրինական կարգով են իրեն մերժել, ստացվում է այնպես, որ եթե ուզենան կամայականություններ անեն իրենք և մերժեն, ապա որևէ մեկը չի կարող բողոքարկել դա»։ Մանրամասները՝ տեսանյութում