Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիամ Միքայելյանը Քուվեյթում նվաճեց բրոնզե մեդալ

Սպորտ
hr

Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային Գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Այսօր` հունվարի 27-ին, Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել է 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5 միավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված մեր հայրենակցուհի Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում: Իսկ ս.թ. հունվարի 28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրորդական կազմը` մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Էլմիրա Կարապետյանը և հիմնական կազմից Քրիստիան ու Իրինա Լաուերները, կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: ՀՀՖ մամուլի քարտուղար Լաուրա Ավետիսյան