Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառումներ Ղազախստանում

Պաշտոնական
688822b15dd2a744665939cd79d8becf

Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցեցին Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն: ԱԳՆ