ԵՏՄ պահանջով սպիտակ շաքարի ներմուծումը կսահմանափակվի եւ գուցե թանկանա
ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին որոշում կկայացվի Կառավարության վաղվա նիստում. Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի Համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պամանագրի Հավելված 3-ի 43-րդ կետը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել, որ Պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով: 2. Սահմանել, որ սպիտակ շաքարի ( ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) տրման մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: 3. Հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը` համաձայն հավելված 1-ի: 4. Հաստատել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակցների կողմից սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն հավելված 2-ի: 5. Սույն որոշումը ուժի մեջ է «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պամանագիրը ուժ մեջ մտնելու պահից և գործելու է մինչև 2017 թվականի հունվարի 2-ը:
Այս որոշման ընդունումից հետո շաքարավազը ՀՀ-ում կարող է թանկանալ, քանի որ ԵՏՄ-ն ՀՀ իշխանության առաջ պայման է դրել նաեւ հստակ մաքսատուրք սահմանելու։