A
A
2014թ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ընտրանու մրցակիցը
Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ: ՖԻՖԱ-ի անցկացրած հարցման արդյունքներով նա առաջ անցավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» քառակի հաղթող Լիոնել Մեսիից եւ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերից: Նշենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ այդ մրցանակին՝ 2008, 2013 եւ 2014թթ: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը, որի ավագը հենց Ռոնալդուն է, Եվրոպայի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է: