Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տղամարդկանց առաջնությունը 12-րդ կարգի մրցաշար է

Սպորտ
screenshot00009

«Չնայած մեր ուժեղագույն շախմատիստները չեն մասնակցում առաջնությանը, բայց հետաքրքիր պայքար է սպասվում, որովհետեւ ներկայիս մասնակիցներից շատերը վերջին ամիսներին հաջողությամբ են հանդես եկել միջազգային մրցաշարերում եւ բավականին բարձրացրել են իրենց վարկանիշները» - այսօր մեկնարկած շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունից առաջ մեր թղթակցին ասաց մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: Ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշի առաջնությունը 12-րդ կարգի է, ինչը բարձր ցուցանիշ է ազգային մրցումների համար: Մրցակարգով առաջին հինգ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Երուսաղեմում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ չեմպիոնը միաժամանակ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Հին աշխարհամասի թիմային առաջնությանը: Նշենք, որ անցած տարվա չեմպիոն Տիգրան Քոթանջյանն իր վարկանիշով 8-րդն է մասնակիցների մեջ: Ըստ վերջին տվյալների առաջնության ֆավորիտներ են համարվում Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: