«Շիրակը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կապանում
Հունվարի 11-25-ը Գյումրիի «Շիրակը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կապանում` տեղի «Գանձասարի» մարզաբազայում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Կապան են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները: Դարպասապահներ՝ Գոռ Էլազյան, Նորայր Աբրահամյան, Մխիթար Միրիջանյան («Շիրակ-2») Պաշտպաններ՝ Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Ռաֆայելյան («Շիրակ-2») , Արման Թադեւոսյան («Շիրակ-2»), Սմբատ Ասատուրյան («Շիրակ-2») Կիսապաշտպաններ՝ Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Էդվարդ Փանոսյան, Կարեն Ալեքսանյան, Արամ Թոսունյան, Դրիսա Դիարասուբա, Արկադի Թումանյան, Արման Ասլանյան («Շիրակ-2»), Լեւոն Մակարյան («Շիրակ-2»), Մհեր Սաֆարյան («Շիրակ-2») Հարձակվողներ՝ Արամ Մուրադյան, Օլեգ Կոտլյար, Անդրանիկ Բարիկյան, Շահե Շահինյան («Շիրակ-2») Ի դեպ, «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստներից բացի թիմում փորձաշրջան են անցնում նաեւ 21-ամյա հարձակվող Օլեգ Կոտլյարը, ով Մոսկվայի «Սպարտակի» սան է, 17-ամյա կիսապաշտպան Արկադի Թումանյանը, ով Խարկովի «Մետալիստի» սան է։