Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է գերեվարված զինծառայողը

Հասարակություն
a72de700c300e1956f4da2ba8a857bd6

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն