Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանամուտ Վարդաձոր գյուղում

Պաշտոնական
unnamed56

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նախագահն այցելել է նաեւ «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունը Արցախի տնտեսության զարգացման գործում՝ նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ