Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Սպորտ
sport-chess-aronyan

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցող Համաշխարհային մտավոր խաղերում այսօր մեկնարկեց շախմատի մրցաշարը: Այսօր մասնակիցները անցկացրին արագ շախմատի պարտիաները: Մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին տուրում պարտվեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, երկրորդում ոչ-ոքի խաղաց հունգարացի Պետեր Լեկոյի հետ, ապա իրար ետեւից հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին: Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը չինացիներ Վան Հաոն, Վան Յուեն եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Նրանցից կեսական միավորով ետ են մնում Լեւոն Արոնյանն ու ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Վաղը տեղի կունենան արագ շախմատի մրցաշարի մնացած երեք տուրերը: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: