Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը մրցանակ չշահեց

Սպորտ
sport-chess-pavlodar

Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը, որն իր վարկանիշով առաջին էր 100 մասնակցիների մեջ, չկարողացավ մտնել առաջին եռյակ: Մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 7-10-րդ տեղերը: Նա 1,5 բալով ետ մնաց մրցաշարի հաղթող Սերգեյ Վոլկովից: Հայաստանի երկրորդ մասնակից Վահե Բաղդասարյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 20-րդ հորիզոնականում: