Պաշտոնյաների ավիատոմսերի համար միլիոններ են ծախսվում. Առավոտ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի համար Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու ավիատոմսն արժեցել է 1 միլիոն 392 հազար դրամ: Արտգործնախարարն ու նրա տիկինը Մոսկվա են մեկնել աշխատանքային այցով՝ նոյեմբերի 14-16-ը՝ բիզնես կարգի ավիատոմսով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջում տեղադրված «մեկ անձից գնումներ» բաժնից: Նախարարական զույգի համար ավիատոմսը ձեռք է բերվել «Իմպերիա թրավել» ավիաընկերությունից: Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ից 5-ը կրկին մեկնել է Մոսկվա՝ աշխատանքային այցով, այս անգամ նրա տոմսն արժեցել է կես միլիոնից ավելի գումար՝ 547 հազար դրամ: Այս գործուղման համար էլ ավիատոմսը նախարարության աշխատակազմը գնել է «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունից: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ծաղկային 2 կոմպոզիցիայի համար վճարել է 90 հազար դրամ: Ազգային անվտանգության ծառայությունն էլ ծխի միջոցով ախտահանման ծառայության համար բյուջեից ստացել է 440 հազար դրամ: Կառավարությունը հատուկ չվերթներ գնելու ծառայության համար վճարել է 13 միլիոն 820 հազար դրամ: Կառավարության անդամները նոյեմբերի 20-ին մեկնել են Երեւան-Աշխաբադ եւ հետ են վերադարձել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ