A
A
Փաշիկ Ալավերդյանը գլխավորեց ծանրամարտի տղամարդկանց հավաքականը
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Փաշիկ Ալավերդյանը, ով միաժամանակ հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: Նա այդ պաշտոնում կփոխարինի Պողոս Պողոսյանին, որն ազատվել է աշխատանքից` այս տարվա աշխարհի առաջնությունում ցույց տված ցածր արդյունքների համար: Փաշիկ Ալավերդյանը մինչեւ դեկտեմբերի 22-ը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին պետք է ներկայացնի հավաքականի երկամյա պլանը: Նշենք, որ եկող տարվանից կսկսվի մեծ ծանրորդների նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին, որը տեղի կունենա 2016 թվականի ամռանը Ռիո դե Ժանեյրոյում: