A
A
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը կընտրվի 72 խաղացողներից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօրվանից հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 72 խաղացող, իսկ տարվա մարզչի կոչման համար կպայքարի 15 մասնագետ, այդ թվում նրանք, որոնք արդեն պաշտոնանկ են արվել: Քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ: