Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարար- մարզպետ համագործակցությանը»

Պաշտոնական
unnamed21

Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համատեղ ջանքերով նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: