Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքմենստանի նախագահը զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ

Պաշտոնական
unnamed116

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը: Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր: