A
A
Գեւորգ Հարությունյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել
Հայաստանի շախմատիստներն առայժմ հաջող են հանդես գալիս Թեհրանում շարունակվող BEHIN BAZAFARIN OPEN շախմատային մրցաշարում: Մեր գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 5 տուրից հետո վաստակել է նույնքան միավոր եւ իրանցի Նիմա Ջավանբախտի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում նրանք հենց իրար հետ կմրցեն: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը 4,5-ական միավոր ունեն եւ այժմ բաժանում են 3-9-րդ տեղերը: Իսկ ահա առաջին կարգային Հովհաննես Հակոբյանը հինգ հնարավորից վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 23-րդ տեղը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 22-ին: