A
A
Զորավարի աճյունասափորը կամփոփվի Եռաբլուրում (տեսանյութ)
20-րդ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ու Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը վաղը կամփոփվի Եռաբլուրում։ Այն Նյու Յորքից Մայր Հայրենիք է տեղափոխվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով ։ «Զորավար Սեպուհ» մենագրության հեղինակ Աշոտ Ներսիսյանը ցավով նշում է, որ շատերը չեն ճանաչում Զորավարին։ Մանրամասները՝ տեսանյութում