Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անանդը եւ Կառլսենը կրկին չբացահայտեցին ուժեղագույնին

Սպորտ
sport-chess-anand

Սոչիում շարունակվող շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար մրցամարտում, այսօր կայացավ 8-րդ պարտիան: Սպիտակներով խաղացող Վիշվանաթան Անանդն այս անգամ բավական զգույշ մարտավարություն ընտրեց եւ ռիսկի չդիմեց: Պարտիայի նման ընթացքը, ինքնին, ձեռնտու էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որը նույնպես հանգիստ գործեց եւ 40-րդ քայլին համաձայնեց խաղաղ դաշն կնքել: Մրցամարտում հաշիվը դարձավ 4,5:3,5՝ հօգուտ նորվեգացի շախմատիստի: Վաղը կրկին հանգստյան օր է, իսկ նոյեմբերի 20-ին կկայանա 9-րդ պարտիան, որի առաջին քայլը կկատարի Մագնուս Կառլսենը: