Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագ վայրէջք՝ դաունհիլլի վարպետ Ֆիլիպ Պոլկի հետ

Սպորտ
master

Առաջին անգամ Հայաստանում էր դաունհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակ Ֆիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ: Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ: Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է: Ֆիլիպի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին մասնակցելն էր, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանի դաունհիլլերները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու և ստանալու խորհուրդներ դաունհիլլի լեգենդից: Հեծանվորդների հանդիպումը կայացավ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի հարակից տարածքում: Մրցավազքին մասնակցեց 17 հայ հեծանվորդ: Նախ Ֆիլիպ Պոլկն անցկացրեց մասթեր կլաս ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, ապա 15 րոպում ցուցադրական վայրէջք կատարեց: Տեղացի հեծանվորդները փորձեցին կրկնել հայտնի հեծանվորդի ցուցանիշը: Երկրորդ վայրէջքին հեծանվորդներն ավելի պատրաստ էին ու գետեին՝ ինչպես արագ իջնել բլրից և առանց ընկնելու շրջադարձ կատարել: Ֆիլիպը նշեց, որ հաճույքով կվերադառնա Հայաստան, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը և քաղաքային շինությունները իդեալական են դաունհիլլի համար:   master2   master4 master1   master3