A
A
Սիմոն Մարտիրոսյանը աշխարհում 7-րդն է
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում 105 կգ քաշային կարգի մրցումներում Հայաստանը ներկայացրեց 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը: 2014 թվականի պատանիների օլիմպիական խաղերի չեմպիոնը պոկում վարժությունում ցույց տվեց 183 կգ, իսկ հրում վարժությունում՝ 213 կգ արդյունք: Երկամարտի 396 կգ արդյունքով նա զբաղեցրեց 7-րդ տեղը: Մեր ծանրորդը 36 կգ-ով ետ մնաց աշխարհի նորընծա չեմպիոն, ղազախ Իլյա Իլինից: