Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն հնարավոր է նոր սանկցիաներ կիրառի ՌԴ-ի հանդեպ

Քաղաքականություն
putin

Եվրամիությունը վերանայում է ՌԴ-ի հանդեպ լրացուցիչ սանկցիաների կիրառման հարցը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ըստ BBC-ի։ Մերկելը հնարավոր այս տարբերակը քննարկել է Ավստրալիայում ընթացող «ՄԵծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում։ Այստեղ նախատեսվում է Մերկելի ու Պուտինի հանդիպումը, սակայն Մերկելը նախապես հայտարարել է, որ այս հանդիպումից հետո հանկարծահաս, որակական փոփոխություններ չեն սպասվում, այսինքն՝ զիջումներ դժվար թե լինեն։ Լրագրողների հետ զրույցում Պուտինն իր հերթին ասել է, որ ՌԴ-ն առաջ է շարժվում՝ հիմնվելով շահերի վրա, եւ ոչ՝ սիմպատիաների, նույնը եւ՝ Գերմանիայի կանցլերը, հետեւաբար զգալի պատիժներ Պուտինը չի կանխատեսում։ Բացի այդ, ըստ Պուտինի, դա կհակասի «Մեծ քսանյակի» սկզբունքներին, միջազգային իրավունքին, ըստ որի՝ դրանք չեն կարող կիրառվել առանց ՄԱԿ-ի ու Անվտանգության խորհրդի։