Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիային

Սպորտ
a1+portugalia-armenia

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ազգային թիմին:   Երկու թիմերն էլ ցույց տվեցին անկազմակերպ, հախուռն ֆուտբոլ՝ թույլ տալով բազում սխալներ: Սակայն մեր ֆուտբոլիստները չկարողացան օգտվել մրցակցի սխալներից, իսկ ահա պորտուգալացիները, այնուամենայնիվ, մեկ անգամ դա արեցին. կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը մի պահ հապաղեց եւ Ռոնալդուն մոտ տարածությունից գրավեց դարպասը:   Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Եվրո-2016-ի ընտրական փուլում եւ մեկ միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:   Պորտուգալիայի հավաքականն այս հաղթանակից հետո բարձրացավ 2-րդ հորիզոնական, քանի որ առաջին տեղում գտնվող Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականին եւ պահպանեց առաջատարի դիրքը: