Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!եմ եմ»-ը փորձում է լռեցնել ոստիկանությանը. ակցիա

Հասարակություն
dem-em1

Այսօր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Ֆինանսների նախարարության  դիմացի պուրակում` պահանջելով նախարարին աշխատել և ԲՈՒՀ-երում չիրականցնել կադրային ջարդ, այն է` կուտակային պարտադիր համակարգի կասեցում: Հիշեցնենք, որ համակարգը և պարտադիր սոցիալական վճարները գանձվում են միայն պետական համակարգի աշխատողներից, սակայն, եթե մասնավոր հիմնարկի աշխատողը համատեղում է աշխատանքը պետականի հետ, նա ևս մեխանիկորեն մտնում է այդ համակարգի մեջ: Արդյունքում շատ երիտասարդ դասախոսներ ուղղակի լքել են ԲՈՒՀ-երը: Այսօր ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին նախաձեռնության անդամներին պուրակից անցնել նախարարության մայթ: Նրանք պատնեշ կազմած խոչընդոտում են ակցիայի մասնակիցների շարժը` վիճաբանության մեջ մտնելով նախաձեռնության անդամների հետ: Նախաձեռնության անդամները ցանկանում են նամակ հանձնել նախարարությանը: Ոստիկանության ագրեսիան «Դ!եմ եմ»  քաղաքացիական նախաձեռնության անդամները փորձում են լռեցնել սուլիչներով և թմբուկի զարկերով: dem em1 dem em dem em