A
A
Բելգիայում համընդհանուր գործադուլ է. ոստիկանները չեն խոչընդոտում
Բելգիայում համերկրային գործադուլ է։ 100 հազար ցուցարար է դուրս եկել փողոց։ Երեք արհմիություններ համատեղ գործադուլ ու երթ են կազմակերպել։
Բրյուսելի Հյուսիսային կայարանի մոտից կեսօրին ցուցարարները շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն։
«Ցուցարարներն ակտիվորեն պայթուցիկներ են նետում, իսկ ոստիկանները շատ հանգիստ են, միայն մի ուղղաթիռ է օդում պտտվում. ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ ցույցը խաղաղ ու անխափան անցնի»,- իր ֆեյսբուքյան էջում Բրյուսելից հայտնում է Ծովինար Նազարյանը։
Ինչպես հայտնում է «Իտառ Տասսը», համընդհանուր գործադուլը երկրի հարկային բարեփոխումների դեմ է, որ իրականացնում է նոր կառավարությունը։
Արդյունքում բյուջետային ծախսեր են կրճատվում, եւ երկրի տնտեսապես ակտիվ քաղաքացիների երկու երրորդի գնողունակությունն ընկնում է։
