Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման են ենթարկում Անոնիմուսների երթի մասնակիցներին (տեսանյութ)

Հասարակություն
anonimus3

Անոնիմուսների երթը Ազատության հրապարակում չմեկնարկած՝ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել  մոտ 8 քաղաքացի։ Երթի մասնակիցների մի մասը անոնիմուսների դիմակներով են։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատճառաբանել է, որ բերման ենթարկվածները խախտել են մյուս քաղաքացիների իրավունքը. «Նրանց պատճառով քաղաքացիները չեն կարողանում ազատ քայլել»։ Նրանք պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ նրա հետ դատապարտված ընկերներին, ովքեր անազատության մեջ են հայտնվել՝ մեկ տարի առաջ այսօրը՝ նոյեմբերի 5-ին: Ի դեպ, այս պահին Ազատության հրապարակում հավաքված են մոտ 100 քաղաքացի։ Հայտնի են բերման ենթարկված   ակտիվիստներից ոմանց անունները, որոնք բերման են ենթարկվել հենց երթի ժամանակ՝ Արտակ Գևորգյան, Հելբերտ Գևորգյան, Սուրեն Սահակյան , Վահագն Մինասյան և Գոհար Սարոյան։ Anonymous Rally of Anonymous     Rally of Anonymous Rally of Anonymous