A
A
Շարլ Ազնավուրը թուրքական թերթին հարցազրույց չի տվել. ԱԳՆ
Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Խոսքը թուրքական թերթերից մեկում նոյեմբերի 2-ին հրապարակված մի հարցազրույցի մասին է, ըստ որի՝ թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Ըստ թերթի՝ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակ: