Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խաղաղությամբ մեկնարկեց Մոսկվայում

Սպորտ
451bb9ab0a9e12706651986c7ad14290

Մոսկվայում մեկնարկեց աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» շախմատային մրցաշարը: Այսօր կայացած 4 պարտիաներից երեքն ավարտվեցին ոչ-ոքի: Առավել լարված պայքարում անցավ Լեւոն Արոնյան – Բորիս Գելֆանդ մրցամարտը: Մեր գրոսմայստերը չնայած տարածքային առավելություն ստացավ, սակայն այդպես էլ չկարողացավ այն վերածել նյութականի: 48-րդ քայլից հետո Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց իսրայելցի շախմատիստի հետ: Դինգ Լիրեն – Կրամնիկ եւ Լեկո – Մորոզեւիչ պարտիաներն ավելի շուտ ավարտվեցին ոչ-ոքի: Գրիշչուկ – Ինարկիեւ պարտիան ավելի երկար տեւեց եւ 45-րդ քայլին ավարտվեց սպիտակների հաղթանակով: Այդպիսով, ռուսաստանցի գրոսմայստերը արդեն առաջին տուրից հետո դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Լեւոն Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով առայժմ զբաղեցնում է 4-րդ տեղը:   Վաղը մեր շախմատիստը սեւերով կհանդիպի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: