Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն պայքարից տեղեկություններ չունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
լեվոն

Մամուլն այսօր տեղեկություններ է հրապարակել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այդ մասին տեղեկատվություն չունի։ Եռյակի լիդերների առաջիկա հանդիպման ժամկետների մասին էլ տեղեկություններ չունի, նորմալ գործընթաց է. «Հանդիպումը չի ուշանա։ Այս շաբաթ տեղի կունենա»։ Առաջիկա հանրահավաքի մասին դարձյալ տեղեկություններ չկան։ Այդ մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն, առայժմ շտաբներ են ձեւավորվում, որոնց մասին նույնպես տեղեկություններ չկան. «Աշխատանքը գնում է... շտապելու կամ չշտապելու խնդիր չի, խնդիրը արդյունավետության մեջ է»։ Եռյակի նախաձեռնած իշխանափոխության շարժումն, ըստ պարոն Մելքումյանի, հաստատ արձագանք կգտնի իշխանությունների մոտ. «Ես այդ արձագանքից տեղեկություններ չունեմ՝ կա՞, թե չկա»։ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ողջունում է պայքարի այս ոգին, ինքը տեղյակ է, որ ցանկացած պայքար արդյունք է տալիս. «Բայց պայքար չի նշանակում իշխանափոխություն»։ Պարոն Սահակյանը սպասում է իշխանափոխության ծրագրերի եւ ճանապարհային քարտեզի, այդպիսի քարտեզ չկա։ Բայց պահանջներ կան, իշխանափոխություն եւ ընտրական օրենսգրքի փոփոխություն. «Մինչեւ հիմնական նյութը, տեքստը չլինի սահմանադրական փոփոխությունների կամ սահմանադրություն փոխելու, բնականաբար էդտեղ ընտրական օրենսգիրք փոխելը աբսուրդ է»։ Պարոն Սահակյանը լսել է, որ իշխանափոխության շարժումն ուզում են վերածել բուրժուադեմոկրատական հեղափոխության, ըստ նրա դա ուզում են անել բուրժուական կյանքով ապրողները. «Որպեսզի իշխանությունը բուրժուազիայի ձեռքն ընկնի։ Եթե ժողովուրդը հասկանա, թե դա ուր է տանելու... Նույնիսկ Սահմանադրական փոփոխությունների առկայությամբ մեր երկիրը սոցիալական է լինելու»։