Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խճուղայինները պարզեցին 2014 թվականի լավագույններին

Սպորտ
sport-velosport

Խճուղային հեծանվասպորտի 2014 թվականի Հայաստանի առաջնությունում մեծահասակներից հաջող է հանդես եկել բանակային հեծանվորդ Մհեր Մկրտչյանը: Նա լավագույն արդյունք է ցույց տվել 25 կմ անհատական մրցավազքում, 83 կմ խմբակային վազքում: Կրիտերիումի 30 շրջան մրցատարածությունում առաջին տեղը զբաղեցրել է ՀՕՀՄՄ-ի հեծանվորդ Դավիթ Մկտրչյանը: Մհեր Մկրտչյանն այս ձեւում ցույց է տվել երկրորդ արդյունքը: Հանրապետության երիտասարդական առաջնությունունում բոլոր երեք մրցաձեւերում չեմպիոնի կոչումը նվաճել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող, ՀՕՀՄՄ-ի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: Նշենք, որ խճուղային հեծանվասպորտի այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցել են 67 հեծանվորդ, ինչպես նաեւ Վրաստանից հրավիրված պատանիներ: