Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլերի հարցով կդիմեն Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Հասարակություն
angry-grey-wolf-new-hd-wallpapers-download-wolf-images

Գայլերին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ պարզել պատճառը, թե ինչու են նրանք ակտիվացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Այդ գիշատիչ կենդանիները պետք է որսը փնտրեն այնտեղ, որտեղ այն կա։ Նրանց սնունդն է պակասել, այդ իսկ պատճառով ակտիվացել են։ Բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ որսած գայլերին փոխարինելու են գալիս նոր զույգերը»,- ասաց նա։ Նրա խոսքերով՝ գայլերը բնության սանիտարներն են։ Նրանք ոչնչացնում են թույլ եւ հիվանդ կենդանիներին։ Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 20 մլն դրամ. Այդ գումարները տիկին Ադամյանի խոսքերով՝ անհիմն են ծախսվում։ Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փաստում է, որ բացի գայլի մորթիներից, այլ ձեռքբերում չկա։ Այս իսկ պատճառով կենդանասերներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն՝ խնդրելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերանայի գործադիր մարմնի որոշումը եւ չիրականացվի գայլերի սպանդ։