Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդ երիտասարդի մոտ սրացումներ են նկատվել դեղերի պատճառով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Medicine-Imc_0

Շիզոֆրենիայով տառապող երիտասարդի մոտ սրացումներ են նկատվել, երբ մեր երկրում փոխվել է հոգեմետ դեղերի գնման քաղաքականությունը։ Դեղերը նա ստանում է «Ավանի հոգեբուժական կլինիկայից» հատուկ թույլտվությամբ։ Հայրը, ով հասկանալի պատճառներով չի ներկայանում, նշում է՝ նախկինում, երբ որդին ընդունում էր ամերիկյան արտադրության «Զիպրեքսիա» դեղը, իրեն անհամեմատ լավ էր զգում։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ դեղը փոխարինվեց լեհական «Պոլֆարմա» ընկերության «Զոլաքսա» և տեղական «Արփիմեդ» ընկերության արտադրության «Օլանզապին» դեղորայքով։ Այս դեղերի ընդունումից հետո որդու պահվածքը կտրուկ փոխվել է ։ Նա դարձել է ավելի ագրեսիվ և նյարդային։ Հոր համոզմամբ՝ տվյալ որակի պատճառով է։ Վերոնշյալ դեղերի միջև կա նաև գնային մեծ տարբերություն։ Ամերիկյան «Զիպրեքսիա»-ի մեկ հաբի արժեքն է մոտ 3000-4000 դրամ, իսկ դրան փոխարինողները կարելի է ձեռք բերել անհամեմատ ցածր գնով։ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Թուխիկյանին անհանգստացնում է հոգեմետ դեղերի ոլորտում առկա գնման քաղաքականությունը. «Օրենքի մեջ պետք է փոփոխություններ լինի, որպեսզի կարողանան գնել որակյալ դեղ, այլ ոչ թե նայեն, որ այդ դեղը էժան լինի, ինչքան էժան է լինում դեղը, այնքան ավելի անարդյունավետ է շահառուներին անդրադառնում»։ Այս տեսակետը, սակայն, չի կիսում «դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանը։ Նա հավաստիացնում է, որ «Արփիմեդի» արտադրած «Զոլաքսա» դեղը համապատասխանաբար ունի եվրոպական «ՋԻ ԷՄ Փի» ստանդարտի հավաստագիր, և շուտով արդեն տվյալ դեղը արտահանվելու է նաև Ուկրաինա։ Ավելին՝ տեսանյութով