Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» ջախջախեց «Գանձասարին»

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի առաջին երկու խաղերը: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ 7:1 հաշվով ջախջախեց Կապանի «Գանձասարին»: Այդ հաղթանակից հետո ուլիսցիները վաստակեցին 28 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» հերթական միավորները կորցրեց առաջնությունում: Երեւանի «Ալաշկերտի» հետ տնային խաղը փյունիկցիներն անչափ վատ սկսեցին եւ սկզբում երեք գոլ բաց թողեցին: Սակայն հանդիպման վերջում Սարգիս Հովսեփյանի սաները բեկում մտցրին խաղի մեջ եւ վերականգնեցին հաշիվը՝ 3:3: Վաղը տեղի կունենան տուրի մնացած երկու հանդիպումները: Երեւանի «Միկան» կհանդիպի «Շիրակի» հետ, իսկ Երեւանի «Արարատը» կընդունի հանրապետության չեմպիոն «Բանանցին»: