Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«SOS Ամուլսար» նախաձեռնության բաց նամակը Էկոնոմիկայի նախարարին. էկոլուր

Հասարակություն
21a0c5d64969db556bfaf879019cb0a5

«SOS Ամուլսար» նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Նամակում ասված է. «Պարոն նախարար, Հոկտեբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի իրականացումը կմեկնարկի 2015 թ-ի սկզբին և ներկայացրեցիք կոնկրետ թվեր, ներդրումների ակնկալիքներ և այլն: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը /ՇՄԱԳ/, գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ: Ենթադրվում է, որ ողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցիչների բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Lydian International» ընկերության հիմնական ներդրողներն են: Այսպիսով, Ձեր հրապարակային հայտարարությունը մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը կասկածի տակ է դնում ինչպես Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ի ողջ գործընթացի իրավազորությունը եւ անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը, ինչպիսին որ այն լինի»: Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Լևոն Գալստյան, Համահայկական բնապահպանական ճակատ Սոնա Այվազյան` էկոլոգիական քաղաքականության գծով փորձագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Վազգեն Գալստյան` «Ջերմուկի զարգացման կենտրոն» Թեհմինե Ենոքյան` «Լրագիր» տեղեկատվական կայքի լրագրող Արթուր Գրիգորյան` «Էկոիրավունք» ՀԿ»: Բաց նամակն ուղարկված է նաև EBRD-ի և IFC-ի Օմբուդսմենի գրասենյակներ: