Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մասնակցել է թբիլիսյան համաժողովին

Սպորտ
sport-HAOK

Թբիլիսիում անցկացվել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների հերթական` 16-րդ համաժողովը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել են 14 երկրների ԱՕԿ-ների պատվիրակներ, ինչպես նաեւ Վրաստանի մարզական գերատեսչությունների պատասխանատուներ, տարբեր մարզաձևերի մասնագետներ, սպորտային բժիշկներ: Մասնակիցները հիմնականում քննարկել են 2015թ. կայանալիք օլիմպիական իրադարձություններին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ եկող տարվա ամռանը Թբիլիսիում տեղի կունենա օլիմպիական պատանեկան փառատոնը, իսկ Բաքուն կընդունի Եվրոպայի առաջին խաղերը: Համաժողովի ժամանակ տեղի է ունեցել Ալմաթիի` որպես 2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերի թեկնածու – մայրաքաղաքի շնորհանդեսը: Համաժողովի աշխատանքներին Հայաստանից մասնակցել է ՀԱՕԿ-ի հիմնադիր նախագահ, կոմիտեի ներկայիս նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Ռուբեն Հակոբյանը: