Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը պարտվեց, Մարիա Գեւորգյանը՝ հաղթեց

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը առաջին պարտությունը կրեց Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր կայացած 9-րդ տուրում, մեր երիտասարդ գրոսմայստերը սեւերով պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր՝ Վլադիմիր Ֆեդոսեեևին: Կարեն Հ. Գրիգորյանը այժմ 6,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Առաջնության աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստներ, որոնք ունեն 7-ական միավոր: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գեւորգյանն այս տուրում սեւերով առավելության հասավ հնդկուհի Գուդանտի Հարշիտայի նկատմամբ: Այս հաղթանակից հետո, մեր շախմատիստուհին վաստակեց 5,5 միավոր եւ 27-րդ տեղից բարձրացավ 18-րդ հորիզոնական: Աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որը երկու միավորի առավելություն ունի Մարիա Գեւորգյանի հանդեպ: