Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» խզեց պայմանագիրը իր ֆուտբոլիստի հետ

Սպորտ
sport-bananc-15.10.

«Բանանց» ՖԱ-ը եւ թիմի կիսապաշտպան Նիկա Պիլիեւը երկկողմանի համաձայնության են եկել եւ խզել պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը: Նիկա Պիլիեւը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է: Նա ԲԿՄԱ-ի կազմում հանդես է եկել անգամ չեմպիոնների լիգայում, սակայն հետո ծանր վնասվածք է ստացել եւ դուրս մնացել հիմնական կազմից: 23-ամյա ֆուտբոլիստը «Բանանց» էր տեղափոխվել այս տարվա հունիսին, վրացական «Դիլա» թիմից, որտեղ մեկ խաղաշրջանում անցկացրել էր ընդամենը 7 հանդիպում: