Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՆԹ-ի նմուշները կօգնեն գտնել անհայտ կորածներին (տեսանյութ)

Հասարակություն
5053042a89e8bde0ba2ac6d370d1fe37

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում գործում է 1992թ-ից եւ այս ընթացքում գրանցել է 40000 անհայտ կորած Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սերտ համագործակցության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ. «Մենք աջակցում ենք իշխանություններին, որպեսզի համապատասխան իրավական մեխանիզմներ ստեղծվեն օրենքի տեսքով, որոնք կկարգավորեն անհայտ կորածների հիմնախնդիրը Հայաստանում. սա դեռ օրենսդրական բաց է»,- հայտնեց կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ըստ նրա ՝ արդեն գոյություն ունի օրենքի նախագիծ, այն շրջանառության մեջ է։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ ԿԽ-ն կատարում է նաև մի կարևոր գործ. իրականացնում է անհայտ կորածների ընտանիքների, հարազատների կենսաբանական նմուշների հավաքագրում։ Ավելին՝ տեսանյութում