Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարն ու նախագահը դպրոց բացեցին

Պաշտոնական
unnamed8

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Աբրահամյանին ծրագիրը ֆինանսավորելու համար` նշելով, որ դա Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսեւորումներից է: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ