Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

Քաղաքականություն
86e7a5dbc03d920eb831aec716d33315

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Նա առաջարկել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել՝ նկատի ունենալով  «+, -» 20 ինտերվալը։ Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Հրանտ Բագրատյանն իր առաջարկություններն արել է՝ վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: