Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանն ընդունեց Սերգեյ Լեբեդեւին

Պաշտոնական
Տարածքային-կառավարման-նախարարություն-IMG_1976-copy-440x330

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին: Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին: Փոխվարչապետը նշեց, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են եւ ողջունելի համարեց առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկեցին տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:   Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին