Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 24-ին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hanrahavak

Ոչ իշխանական Եռյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում: Այսօր ՀԱԿ խմբակցությունում Եռյակի նիստից հետո լրագրողներներին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այդ օրը մարդիկ գալու են հստակ գործողությունների համար: Ինչ վերաբերում է նախորդ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, ապա Լեւոն Զուրաբյանը գոհ էր. «1988թ.–ից հետո այս մեկն ամենամարդաշատ հանրահավաքների հետ է համեմատվում: Քաղաքական լանդշաֆտի ցնցում եղավ, որը լրջագույն արդյունքներ է տալու: Անցկացված հանրահավաքը մեծ հույս է արթնացրել ժողովրդի մեջ, ու բոլորը ապրում ու խոսում են սկսված գործընթացի մասին: Մենք ժամանակ չունենք սպասելու, ժողովուրդը համբերություն չունի եւ չպետք է որեւէ կերպ ձգձգել»: