Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյադաները այս երկրում չպետք է տեղ ունենան» (տեսանյութ)

Քաղաքականություն
hanrahavaq

«Սերժիկ, հեռացիր, Սերժիկ, հեռացիր»,- այս վանկարկումն այսօր Արամ Մանուկյանն ու հազարավոր մարդիկ հնչեցնում էին Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ՀԱԿ, Ժառանգություն եւ ԲՀԿ կուսակցությունների համատեղ հանրահավաքը։ Իր ելույթում Արամ Մանուկյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին. «Գյադաները այս երկրում չպետք է տեղ ունենան։ Հայաստանը այլեւս ազգային անվտանգության լուրջ խնդիր ունի։ Մեր անվտանգությունը եւ անկախությունը կորցնում ենք։ Մեզ պետք է անՍերժ Հայաստան»,- ասաց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ կամ շարժումը մի քանի հոգուն իր տեղն է ուղարկում, կամ Հայաստանը ազատվում է հայերից։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ այս իշխանությունները ամբողջությամբ սնանկ են եւ քննարկելու խնդիր չկա։ Նա Ազատության հրապարակում հավաքվածներին հարցրեց. «Պատրա՞ստ եք գնալ ամբողջական իշխանափոխության», պատասխանը՝ «Այո»։ Անկախ նրանից, թե մարդիկ ինչ դիրքորոշում ունեն, Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց միավորվել եւ օր առաջ հեռացնել իշխանություններին։ Triple political forces hold a rally in Freedom Square Triple political forces hold a rally in Freedom Square Triple political forces hold a rally in Freedom Square     Triple political forces hold a rally in Freedom Square Triple political forces hold a rally in Freedom Square