Ֆրանսիան եւ Գերմանիան օրինակ կլինե՞ն ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար (տեսանյութ)
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց «Խաղաղության կորստից մինչեւ Եվրոպական միության հիմնում» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա հիշատակին։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները։ Անդրադառնալով հոկտեմբերին Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համերաշխությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի համար օրինակ լինել եւ Ֆրանսիան միշտ կբարձրացնի այն հարցը, որ զենքով ոչինչ չպետք է լուծել, այլ միայն բանակցություններով. «Հանդիպման նպատակն այն է, որ հասնենք խաղաղության ԼՂ հակամարտության հարցում։ Մենք նպատակ ունենք բացառել զինվորականների մահերը եւ պետք է այնպես անենք, որ պահպանենք զինադադարը»։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ իր հերթին ասաց, որ Ֆրանսիան մեծ քայլ է կատարում, եւ նման քննարկումների ու հանդիպումների շնորհիվ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն հաջողության։