A
A
Օգնություն՝ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից
Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան 2015թ մրցումներին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար Հայաստանի ֆեդերացիային տրամադրելու է 250 գնդակ եւ երկու թիմի հանդերձանք: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանը հրաժարվել է մասնակցել 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն դա կփոխհատուցի նոր մրցաշարով, որը պատրաստվում է անցկացնել միջազգային ֆեդերացիան: Դրանում հանդես կգան 16 երկրների հավաքականներ, որոնք դուրս կմնան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից: Ի դեպ, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան Դուբլինում կայացած համաժողովում իր կազմի մեջ է ընդգրկել դեռևս չճանաչված երկրի` Կոսովոյի ֆեդերացիային: