Սամվել Ալեքսանյանն երկու անգամ հրաժարվել է Ծածկած շուկայից
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճուղի 3/9, ) տեղի կունենա Կարո Եղնուկյանն ընդդեմ «Ծածկած շուկա»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասների հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը մինչ օրս չի ներկայացել դատարան, բայց երկու անգամ նամակ է ուղարկել դատավորին՝ նշելով, որ ինքը ոչ մի կապ չունի «Ծածկած շուկայի» հետ: Այսօրվա դատական նիստի ընթացքում կցուցադրվեն բոլոր այն տեսաձայնագրությունները, որտեղ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բացահայտ կերպով ընդունում է, որ ինքն է հանդիսանում «Ծածկած շուկայի» սեփականատերը: Այս մասին հայտնում է « Իրավունք և աջակցություն» հիմնադրամը։