Լեւոն Արոնյանն այլեւս երկրորդը չէ աշխարհում
Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը հոկտեմբերի 1-ի դրությամբ: Շախմատիստների ցուցակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը վաստակել է 2863 վարկանիշային միավոր: Նրան հաջորդում է իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2844): Իսկ ահա աշխարհի նախկին երկրորդ համար Լեւոն Արոնյանը կտրուկ նահանջել է եւ այժմ 2793 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մեր գրոսմայստերից առաջ են անցել նաեւ բուլղարացի Վեսելին Թոփալովը (2800) եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2797): 100 լավագույն շախմատիստների մեջ տեղ են զբաղեցում մեր եւս 4 գրոսմայստերներ. 53. Գաբրիել Սարգսյան` 2690 64. Հրանտ Մելքումյան`2678 93. Սերգեյ Մովսեսյան`2657 94. Վլադիմիր Հակոբյան` 2657 Երկրների դասակարգման աղյուսակում (հաշվարկը կատարվում է 10 լավագույն շախմատիստների միջին ցուցանիշով) Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը: Այստեղ մրցակցությունից դուրս է Ռուսաստանը: