Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Սարգսյանին հաղթանակ է անհրաժեշտ

Սպորտ
sport-chess-patani

Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում այսօր եզրագիծը կավարտի շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 8 շախմատիստ եւ 2 շախմատիստուհի: Վերջին` 11-րդ տուրից առաջ, մեր պատվիրակներից մեդալի հավակնում է 2010 թվականի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանը: Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում մեր 11-ամյա շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա միայն կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատար, ամերիկացի Դեյվիդ Փենգից: Եթե Շանթ Սարգսյանը այսօր հաղթի իր մրցակցին՝ ուզբեկստանցի Նոդիրբեկ Յակուբոեւին, ապա միանշանակ կզբաղեցնի մրցանակային տեղերից մեկը: Մեր մյուս մասնակիցներից մրցանակային տեղերի տեսականորեն հավակնում են Մանվել Պետրոսյանը (մինչեւ 16 տարեկաններ) եւ Տիգրան Կ. Հարությունյանը (մինչեւ 16 տարեկաններ):